Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին

Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել Է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Միջադեպը տեղի Է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ Քամար Գյուլի տուն, նրա հորը փնտրելով այն բանի համար, որ վերջինս աջակցություն Է ցուցաբերել երկրի պաշտոնական կառավարությանը: Թալիբներն ընտանիքի հորը դուրս են բերում տնից եւ նրան սպանում:

Աղջկա մայրը, փորձելով պաշտպանել ամուսնուն, նույնպես սպանվում Է զինյալների կողմից: «Քամար Գյուլը, որը գտնվում Էր տանը, վերցնում Է AK-47 ինքնաձիգը, որը պատկանում Էր իր ընտանիքին, եւ սկզբում գնդակահարում Է «Թալիբան»-ի երկու զինյալներին, որոնք սպանել Էին իր ծնողներին, իսկ այնուհետեւ վիրավորում մի քանիսին»,-հայտարարել Է տեղի ոստիկանության պետ Հաբիբուռահման Մալեքզադեն: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել Է, որ ներկա դրությամբ աֆղանցի զինվորականները Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»:

Աֆղանստանում դիմակայություն Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածքներ Էր զավթել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

The post Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus