Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ալիևը սրտնեղել է. մի քանի հազարանոց ցույցի ֆոնին կռվի մեկնել ցանկացել են ընդամենը 150-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում բողոքել է, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը։ 

«Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն,- ասել է Ալիևը։ -Այսօր առավոտյան ես զրուցեցի զորահավաքի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին դիմել ծառայության տարածքային բաժիններ` կռվելու գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այս թվերը, թող բոլորը լսեն և վերլուծեն: Նա ասաց` մոտ 150 մարդ: Եվ քանի՞ հոգի կար երեկ Շեհիդների պուրակում: Հազարավոր։ Դիմողների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ ովքեր երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն. «Թող նրանք թողնեն իրենց հասցեն, ցանկություն հայտնեն ծառայելու բանակում, և ճիշտ ժամանակին մենք կներգրավենք նրանց»: 

Նա սրտնեղել է, թե հետո ինչ-որ մեկը բղավելու է, քաղաքական կապիտալ է կուտակելու «Ղարաբաղ» կարգախոսի ներքո, և հետո ի՞նչ: «Սա է իրական իրավիճակը: Ես ուզում եմ նորից ասել, որ այսօր մոբիլիզացման կարիք չկա: Անհրաժեշտության դեպքում մենք ունենք համապատասխան կառույց, կա Պաշտպանության նախարարություն: Մենք գիտենք, թե ինչ անել, երբ անել, ինչքան կենդանի ուժ է պետք, որպեսզի խնդիրները լուծենք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրենից փողոցային հերոս կառուցել, ապա դա վատ միջոց է»,- ասել է Ալիևը։


The post Ալիևը սրտնեղել է. մի քանի հազարանոց ցույցի ֆոնին կռվի մեկնել ցանկացել են ընդամենը 150-ը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus