Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել. armeniasputnik.am

Եթե նախկինում Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պայքարում էր համացանցում ազատության համար, ապա այժմ նա պայքար է ծավալում իրական կյանքում։

Հայտնի ինտերնետ-գործարար և ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ակտիվորեն պայքարում է ազգային փոքրամասնությունների, կանանց, սևամորթների և բոլոր այն մարդկանց իրավունքների համար, ովքեր օգնության կարիք ունեն։

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագրի ռուսալեզու տարբերակը Օհանյանին մասին հոդված է հրապարակել, որը վերնագրված է․«Համացանցի քաղաքապետը․ ինչպե՞ս Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձավ հալածյալների իրավունքների գլխավոր պաշտպանը»։

«Ալեքսիս Օհանյանն ունի 70 միլիոն դոլար և աշխարհը փոխելու ուժգին ցանկություն»,-գրում է հոդվածի հեղինակ Դարյա Շիպաչեվան։

Նա նշում է, որ հունիսի 5-ին՝ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից տասն օր անց, Օհանյանն անսպասելիորեն հայտնեց, որ հեռանում է Reddit ընկերության ղեկավարությունից, որպեսզի զբաղվի աշխարհում տեղի ունեցող անարդարությունների դեմ պայքարով, առաջին հերթին՝ ընդդեմ ռասիզմի։ Տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը լքելով՝ նա խորհուրդ տվեց գործընկերներին իր փոխարեն սևամորթ թեկնածուի ընտրել։

Բացի այդ, գործարարը խոստացավ, որ Reddit-ի արժեթղթերից գոյացող հետագա ողջ հասույթը կուղղվի այն կազմակերպություններին, որոնք փորձում են պայքարել ռասիզմի դեմ։ Նա արդեն կատարել է առաջին փոխանցումը Black Lives Matter (BLM) շարժման համար. մեկ միլիոն դոլար է տվել Know Your Rights Camp կազմակերպությանը, որը սևամորթ երիտասարդներին օգնում է պայքարել իրենց իրավունքների համար և դիմադրել ոստիկանական բռնություններին։ Հռչակավոր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը հույս ունի, որ իր օրինակն իրական փոփոխությունների սկիզբ կդառնա։

«Պատկանելիության հարցն Ալեքսիս Օհանյանին միշտ է հուզել․․․ նա «ապօրինի ներգաղթյալների որդի է․ Օհանյանի հորական տատն ու պապը ԱՄՆ են փախել հայերի Ցեղասպանության ժամանակ, որը տեղի է ունեցել 1915-1923թթ․։ Այդ շրջանում թուրքերի կողմից վերահսկվող տարածաշրջաններում տեղի զորքերը կոտորում էին հայ ազգաբնակչությանը, ընդհանուր առմամբ մոտ 1,5 միլիոն մարդ է սպանվել։ Այնպես որ, ազգային թշնամանքի հարցն Ալեքսիսի համար խիստ անձնական է»,-գրում է հոդվածի հեղինակը։

Նա հիշեցնում է նաև, որ Օհանյանի դուստրը՝ երկու տարեկան Օլիմպիա Օհանյանը, մուլատ է, այնպես որ ռասիզմի դեմ պայքարի հարցը փոքրիկի ծնվելուց հետո նրա համար առավել արդիական է դարձել։

Կանանց իրավունքները պակաս կարևոր չեն

Երբ Օլիմպիան լույս աշխարհ եկավ, գործարարը 16-շաբաթյա խնամքի արձակուրդ վերցրեց, որպեսզի օգնի կնոջը հոգ տանել երեխայի մասին։ Այդ ժամանակից ի վեր նա բոլոր տղամարդանց կոչ է անում նույն կերպ վարվել։ Այդ պատճառով էլ իր հիմնադրած Reddit ընկերությունում գործարարը երեխայի խնամքի 16 շաբաթ վճարվող արձակուրդ է նախատեսել ցանկացած սեռի ծնողների համար։

Ալեքսիս Օհանյանը Երևանում

 

«Օլիմպիայի ծնվելուց առաջ նա չէր էլ մտածում խնամքի արձակուրդ գնալու մասին։ Բայց ծննդաբերության ընթացքում Սերենա Ուիլյամսի մոտ լուրջ բարդություններ առաջացան, որոնց արդյունքում նա մի քանի օր պայքարում էր կյանքի համար… Ալեքսիսը ստիպված եղավ իր վրա վերցնել ընտանիքի ամբողջ հոգսը»,-նշվում է Forbes-ի հոդվածում։

Դրանից հետո գործարարը սկսեց ավելի լավ պատկերացնել, թե ինչ հսկայական հոգսեր ունեն նոր ծննդաբերած կանայք։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում այդ խնդիրը հատկապես սուր է, քանի որ յուրաքանչյուր չորրորդ մայրիկը ստիպված է աշխատանքի վերադառնալ ծննդաբերությունից հետո 2 շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ-ում կազմակերպությունների ընդամենը 9% է տղամարդկանց երեխայի խնամքի վճարվող արձակուրդ առաջարկում։

Անգամ այն երկրներում, որտեղ տղամարդկանց և կանանց արձակուրդի իրավունքները քիչ թե շատ հավասար են, հայրերից քչերն են լիովին օգտվում խնամքի արձակուրդ վերցնելու իրավունքից։

«Օհանյանն առաջարկում է շտկել  հայրության հանդեպ վերաբերմունքը։ Տղամարդիկ չպետք է ամաչեն խոստովանելու, որ երեխայի խնամքն իրենց համար նույնքան կարևոր առաջադրանք է, որքան կարիերայում կայանալը»:

Հայրերի համար երեխայի խնամքի արձակուրդ սահմանելը կարևոր է քայլ է կանանց և տղամարդկանց կատարած չվճարվող կենցաղային աշխատանքը հավասերցնելու համար։ Վիճակագրության համաձայն՝ կանայք 1,26-ից (Շվեդիա) մինչև 10 (Կամբոջա) անգամ ավելի շատ կենցաղային աշխատանք են կատարում՝ իրենց զուգընկերների համեմատ։ Ալեքսիս Օհանյանն առաջարկում է պայքարը սկսել սեփական անձից։

Մի քանի ամիս նվիրելով ընտանիքին` գործարարն ամենևին չի կորցրել իր հավակնություններն ու բիզնեսում իր կարգավիճակը։

Ինչպես փոխել աշխարհը

Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալեքսիս Օհանյանը մարդկանց հանդեպ անվերապահ հավատ ունի և համոզված է, որ խոսքի և ստեղծագործելու ազատությունն աշխարհն ավելի լավն է դարձնում։

2012 թ․-ին ամերիկյան Forbes ամսագիրը Օհանյանին անվանել էր «համացանցի քաղաքապետ»։ Բանն այն է, որ այդ ժամանակ Ալեքսիսը Reddit-ի օգտատերերի անունից պայքարում էր համացանցում ազատության համար, որին սպառնում էր ամերիկյան կառավարության «Stop Online Piracy Act» ցանցահենության դեմ պայքարի նախագիծը (օրենքի համաձայն՝ ցանկացած կայք կարելի էր արգելափակել հեղինակային իրավունքները խախտելու մասին առաջին իսկ բողոքից հետո)։ Բողոքների արդյունքում օրենսդիրները հրաժարվեցին ընդունել նախագիծը։

«Ալեքսիս Օհանյանն աջակցում է քաղաքացիական նախաձեռնություններին․․․ Նրա համացանցային ակտիվությունը բավական լուրջ պտուղներ է տվել, բայց հիմա նա պատրաստվում  է դուրս գալ օֆլայն պայքարի և աշխարհում իրական փոփոխություններ անել»,-գրում է հոդվածի հեղինակը։

Նա ավելացնում է, որ Օհանյանի ոչ ցանցային ակտիվությունն արդեն իսկ տվել է առաջին պտուղները․ Reddit-ի տնօրենների խորհրդում նրա փոխարեն ընդունել են սևամորթ Մայքլ Սիբելին։

armeniasputnik.am

The post Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել. armeniasputnik.am appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus