«Չինաստանից ստացանք 500 թթվածնային խտացուցիչ. կմատակարարվի ևս 130 նման սարք». Ն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրառմամբ.
«Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը:
Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։
Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարք, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը:
Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:
Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։
The post «Չինաստանից ստացանք 500 թթվածնային խտացուցիչ. կմատակարարվի ևս 130 նման սարք». Ն. Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.