Թուրքիան հատուկ նշանակության հավելյալ ուժեր է ուղարկել Իրաք (տեսանյութ)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ նշանակության հավելյալ ուժեր է ուղարկել Իրաք, որտեղ թուրքական բանակը ռազմակա գործողություններ է իրականացնում՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության:
«Բարդ է հատուկ նշանակության ջոկատ լինել… Սրտում հայրենիքն է և ժողովրդի հանդեպ սերը, մեջքին՝ 40 կգ-անոց բեռ… Հատուկջոկատայինները երեկ երեկոյան անցել են սահմանը, որպեսզի միանան «Վագրի թաթ» ռազմական գործողություններին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Թվիթերյան հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են նախապատրաստվում թուրք զինվորները: Իրաք ուղարկված հատուկջոկատայինների թիվը չի նշվում:
Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրքական ուժերը խոշոր օդային արշավ են իրականացրել Իրաքի հյուսիսում՝ ոչնչացնելով Քրդական բանվորական կուսակցության 81 թիրախ:
Տեսանյութն՝ այստեղ: