Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7728 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7728 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Ամենաշատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 968, Մոսկվայի մարզում գրանցվել է 549 դեպք, Խանտի Մանսիյսկի վարչական շրջանում` 294, իսկ Սանկտ Պետերբուրգում` 229 դեպք: Օրվա ընթացքում վարակվածներից 2335-ը հիվանդության ախտանշաններ չունեն:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 109 մարդ:
Համաճարակի սկզբից Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 584 680 դեպք, վարակվածներից ավելի քան 340 000-ը ապաքինվել է, վարակման հետևանքով մահացել է 8111 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 932 991 է, մահացել է 467 029 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: