Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է. Վրաստանում կարողացան սանձահարել համաճարակը, իսկ մենք ունենք այն, ինչ ունենք. Կարեն Վրթանեսյան

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է: Ֆեյսբության իր էջում գրառել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ գիտական համեմատության համար, այնուամենայնիվ գրեմ. ըստ Worldometer կայքի՝ 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով Հայաստանը այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է.

Հայաստան.1,892
Թուրքիա. 1,823
Իրան. 1,542
Ադրբեջան. 370
Վրաստան. 181

Սա հաստատ այն ռեկորդը չէ, որին ցանկանում էինք հասնել։ Առավել ևս, երբ համեմատում ես Վրաստանի ցուցանիշների հետ։ Այո, Վրաստանում 10 անգամ (!!!) քիչ է վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով քան Հայաստանում։

[Ի դեպ, Վրաստանում երեկ գրանցվել է ընդամենը 8 նոր վարակված, որոնցից երկուսը՝ Հայաստանի քաղաքացի։ Իսկ Հայաստանում՝ +335 նոր վարակակիր։]

Ընդ որում չենք կարող ասել, որ վրացիները մենթալիտետով կամ տեմպերամենտով, սոցիալական շփման մոդելով մեզնից խիստ տարբերվում են։ Իսկ ուղևորահոսքերի ծավալների և աշխուժության առումով մեզնից շատ ավելի ռիսկային գոտում էին։

Եվ այնուամենայնիվ, Վրաստանի իշխանությունները կարողացան սանձահարել համաճարակը (գոնե այս փուլում), իսկ Հայաստանում ունենք այն, ինչ ունենք։

Թեպետ մեկնարկային փուլում ավելի շահավետ վիճակում էինք»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus