ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ $1 միլիոն կհատկացնի Հայաստանին: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելությունը՝ նշելով, որ գումարն ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։
«Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․
-Պատրաստել լաբորատոր համակարգերը
-Ակտիվացնել դեպքերի հայտնաբերոմը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը
-Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
-Խթանել ռիսկերի հաղորդակցումը
Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: