Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը վաղը նորից իրեն ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տե՞ղ կդնի իրեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ալեն Սիմոնյանը իշխանական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչ է։ Որպես մարդ և քաղաքական գործիչ, եթե անգամ Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, նա ուներ երկու տարբերակ՝ ա) հարվածել ու ծեծկրտուք սարքել (տղայական տարբերակ) և բ) ինքնաիրավչությամբ չզբաղվեր, գործը թողնել իրավապահ համակարգին (օրենքի երկիր խոստացող քաղաքական գործչի տարբերակ)։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով  ԱԺ փոխխոսնակի և Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Սիմոնյանի ուղիղ եթերին:

«Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ Facebook-յան իր էջում՝ ասելով, որ առաջինն ինքն է հարվածել Արթուր Դանիելյանին և չի զղջում դրա համար։ Ասաց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել։ Իբրև իր արարքի արդարացում նշեց, թե ի պատասխան իր բարևին, Արթուր Դանիելյանն հայհոյել է իրեն։ Ու նաև ասաց, որ նախկինում խնդիր է ունեցել Արթուրի հետ, ու քանի որ, իր իսկ խոսքերի համաձայն, միջադեպը մոտավորապես նույն վայրում է եղել, ենթադրել է, որ այս անգամ էլ երևի վերջինս կծեծի իրեն, դրա համար իր հարվածն ու հրահրած ծեծկրտուքը համարում է «ինքնապաշտպանություն»։ Այստեղ, իհարկե, տրամաբանություն շատ չկա, բայց դե վախեցած մարդու մտքով ինչ ասես կարող է անցնել։

Հիմա խոսենք ամենակարևորի մասին։ Ալեն Սիմոնյանը իշխանական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչ է։ Որպես մարդ և քաղաքական գործիչ, եթե անգամ Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, նա ուներ երկու տարբերակ՝ ա) հարվածել ու ծեծկրտուք սարքել (տղայական տարբերակ) և բ) ինքնաիրավչությամբ չզբաղվեր, գործը թողնել իրավապահ համակարգին (օրենքի երկիր խոստացող քաղաքական գործչի տարբերակ)։ Ինձ համար երկու մոտեցումն էլ ընդունելի է։ Հարցը միայն նրանում է, թե Ալեն Սիմոնյանն իրեն ու՞մ տեղն է դրել։ Ես իհարկե չեմ մերժում «տղայական սկզբունքներով» առաջնորդվող քաղաքական գործչի տարբերակը, նույնիսկ կողմ եմ դրան, բայց կներեք՝ Ալեն Սիմոնյանն ու իր կուսակիցները հենց այդ տեսակը մերժելու ճանապարհով են իշխանափոխություն արել։ Ասում էին՝ օրենքի երկիր ենք կառուցելու։ Էլի էին ինչ-որ բաներ ասում։ Իսկ հիմա այսպե՞ս։»

Մելիք-Շահնազարյանը գրում է, թե Ալեն Սիմոնյանը «լայվում իրեն շատ ուժեղ ու ճիշտ տղու պես էր փորձում պահել» և հարց հնչեցնում, թե՞ վաղը վերջինս նորից ԱԺ-ում օրինապահ քաղաքական գործչի տե՞ղ կդնի իրեն։

Եվ վերջապես երրորդը՝ ամենակարևորը։ Ինչպե՞ս իրենց կդրսևորեն իշխանություններն ու իրավապահ համակարգը։ Կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ ունեն։ Ճիշտ է, գրեթե վստահ եմ, որ փորձելու են սա էլ պարտակել, բայց մեկ է՝ իմ գործն այս պահին զգուշացնելն է։ Ու նախազգուշացնելը։ Մնացածը դուք գիտեք»,- գրել է նա։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus