Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իշխանությունը շուրջ 2 տարի էժանագին ձևերով ժողովրդին խաբում էր, թե Արցախի հարցում չի բանակցվում որևէ փաստաթուղթ, քանզի գիտակցում էր բանակցությունների առարկա թղթի կործանարար ազդեցությունը. Ա. Վարդանյան

Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»: Վարդանյանը մասնավորապես նշել է, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ: Գրառումը ՝ստորև.

«Խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել», հենց այս բառերը արտաբերելով՝ հրաժարական տվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թույլ տվեք վերաշարադրեմ իր ասածը. Արցախը հանձնողները պարտվեցին Արցախը ազատագրողներին։ Այ հենց սա էր Նախագահի հրաժարականի պատճառը և չկար որևէ այլ խնդիր։

Անցած տարիների ընթացքում այդ «խաղաղության և արժանապատիվ հաշտության» կուսակցությունը բազմիցս վերարտադրվելու փորձեր էր անում՝ վտանգելով հազարավոր հայորդիների կյանքը։ Հենց այդ «համերաշխության» կուսակցության առաջնորդն էր լավ քնել մարտի մեկի գիշերը և հենց նա էր ակնարկում, որ գոհ է ստեղծված իրավիճակից։

Անցան տարիներ և ի վերջո «համերաշխության» կուսակցությանը՝ ստանալով տարբեր կողմերից օգնություն, հաջողվեց իրականացնել հեղաշրջում, որն իրենց կողմից հռչակվեց թավշյա հեղափոխություն։ Իսկ իրականությունը շատ պարզ էր՝ «համերաշխության» կուսակցությունը վերարտադրվել է իր հայակործան ծրագիրը ավարտի հասցնելու նպատակով։

Շուրջ երկու տարի ժողովրդին էժանագին ձևերով խաբում էին, թե Արցախի հարցում չի բանակցվում որևէ փաստաթուղթ, քանզի քաջ գիտակցում էին բանակցությունների առարկա թղթի ողջ կործանարար ազդեցությունը։ Բայց այսօր իրենց հրեշավոր «խաղաղության» բանաձևը բացահայտեց ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Նա ասաց հենց այն ինչ մենք, ընդդիմադիրներս, բարձրաձայնում ենք շուրջ երկու տարի։

Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, թե ինչ նպատակով է Հայաստանում զավթվում իշխանությունը, ինչ նպատակով են վարկաբեկվում մեր ազգի հերոսները, ինչ նպատակով է կալանավորվել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչ նպատակով է գործ կարվում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի վրա և, ի վերջո, ինչ նպատակով է Վարչապետի կինը հայտարարում, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի։

Կասկած չունեմ, որ իշխանությունը զավթած «խաղաղության» կուսակցությունը շատ շուտով արժանանալու է նույն ճակատագրին, որին ժամանակին արժանացավ իրենց քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հ.Գ. Տարածքներ խոստման դիմաց բանակցելու տեղը, ուշքի եկեք և քանի ուշ չէ նախաձեռնեք խոստում հրաժարականի դիմաց բանակցությունների փուլը»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus