Ռիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանին «հագցրել» են բժշկական խալաթ՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին
Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան վրա գտնվող Քավիչ Քրիստոսի արձանին «հագցրել» բժշկի Խալաթ՝ ի նշան երախտագիտության առողջապահության ոլորտի աշխատողներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնել Է Globo հեռուստաալիքը ։
Արձանը նոր տեսք է ստացել լուսավորության շնորհիվ։ Ակցիայի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել բժիշկներին ամբողջ աշխարհից։ Հուշարձանի վրա հայտնվել է «շնորհակալություն» բառը մի քանի լեզուներով, ներառյալ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն:
Արձանը լուսավորել են COVID-19-ից առավելագույնը տուժած երկրների դրոշների գույներով՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Չինաստան և հենց Բրազիլիա:
Աղբյուրը՝ Փաստինֆո
The post Ռիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանին «հագցրել» են բժշկական խալաթ՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին appeared first on ԳԱԼԱ.