Բոլիվիայի խորհրդարանն ընդունել է Էվո Մորալեսի հրաժարականը
Բոլիվիայի բազմազգ օրենսդիր ժողովը (խորհրդարան), որի մեծամասնությունը Էվո Մորալեսի «Սոցիալական շարժման» անդամներ են, բողոքի ցույցերի ֆոնին ընդունել է նախագահ Էվո Մորալեսի հրաժարականը՝ պաշտոնապես ճանապարհ հարթելով նախագահական իշխանության անցման համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է խորհրդարանի թվիթերյան գրառման մեջ, որով տեղեկացվում է նախագահի և փոխնախագահի հրաժարականների մասին:
Խորհրդարանի նիստը գլխավորել է սենատի խոսնակ Էվա Կոպան, որը կատարում է օրենսդիր ժողովի ղեկավարի պարտականությունները: Վերջինս ընթերցել է Մորալեսի հրաժարականի դիմումը՝ պահպանողական փոքրամասնության ցույցերի ֆոնին, որոնք աջակցում են ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսին: