ՌԴ դեսպանատունը հերքել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչելու ծրագրերի մասին տեղեկությունը
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ՌԴ դեսպանատունը հերքել է թուրքական թերթի այն տեղեկությունը, ըստ որի՝ Մոսկվան ծրագրում է ճանաչել կղզու օկուպացված հատվածի այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:
«Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- РИА Новости-ին հայտնել են դեսպանությունից:
Հիշեցնենք, որ երկուշաբթի նախ կիպրական Sigma հեռուստաալիքի կայքում, ապա նաև կիպրական և հունական ԶԼՄ-ներում հայտնվեց թուրքական ընդդիմադիր Sozcu թերթի մի հոդված, որը ներկայացնում էր Թուրքիայի ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի ներքին անվտանգության նախկին ղեկավար Ունալ Աթաբայի հայտարարությունը:
«Ռուսաստանը ծրագրում է ճանաչել պսևդոհանրապետությունը, փոխարենը՝ Թուրքիան համագործակցություն կառաջարկի Արևելյան Միջերկրածովյանում»,- հաղորդել էին հունական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական տպագիր պարբերականին: