Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էրդողանի նպատակը 2023 թ. երկրի ղեկավարի պաշտոնին լինելն է. նպատակի համար նա կարող է անգամ Դավութօղլուին ձերբակալել՝ դա ներկայացնելով որպես երկրի անվտանգությանը միտված քայլ․ թուրքագետ (տեսանյութ)

Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հրապարակել է նոր կուսակցություն հիմնելու մասին, ներկայացրել է դրա նոր անդամներին։ Կուսակցության անվանումն էլ՝ «Ապագա», խորհրդանշական է․ Դավութօղլուն առաջիկայում Թուրքիայի կառավարման ղեկը ստանձնելու հայտ է ներկայացնելու։

Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տիրող ներքաղաքական խմորումներին, ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիայում երկար տարիներ իշխում է իսլամամետ գաղափարախոսությունը, որը ծնունդ է տվել մի շարք կուսակցությունների, որոնցից մեկն էլ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է։ Այն 2001 թ․ պառակտվել է մեկ այլ կուսակցությունից։ Իմ կարծիքով՝ հիմա մենք հերթական անգամ տեսնում ենք այդ նույն գործընթացը, այսինքն՝ ևս մեկ պառակտում, սակայն այս անգամ հենց ԱԶԿ–ից ծնունդ է առնում ևս մի կուսակցություն, որի անդամները նախկինում եղել են ԱԶԿ–ի անդամներ»,–նշեց թուրքագետը։

Հարցին՝ արդյոք վերջին շրջանում ԱԶԿ–ն լքած 120 հազար հոգին իսլամամետ շրջանակների ներկայացուցիչներ են, Մելքոնյանը պատասխանեց՝ ենթադրվում է՝ այդպես է։

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Էրդողանի ամենամեծ ցանկությունն է՝ հանրապետական Թուրքիայի 100-ամյակը՝ 2023 թ․, դիմավորել նախագահի պաշտոնում․ «Ես կարծում եմ, որ նա ամեն ինչ կանի, ամեն քայլի կգնա այդ նպատակին հասնելու համար»։ 

Մելքոնյանը նաև ընդգծեց, որ Թուրքիայի ներկայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնքան անկանխատեսելի է, որ չի կարելի բացառել, որ առաջիկայում հնարավոր է ձերբակալի Ահմեթ Դավութօղլուին՝ դա ներկայացնելով որպես երկրի անվտանգությանը միտված քայլ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus