Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե հասարակությունը չսթափվի, Փաշինյանը շուտով Արցախի վերաբերյալ կործանարար փաստաթուղթ կստորագրի. Մարգարիտ Եսայան (տեսանյութ)

Ինձ համար հավաստի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև օրս իրար հետ կապ չունեն: Այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանն Արցախի հարցում, «Տեր-Պետրոսյանական» գծի շարունակությունն է: Այս մասին  Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից տարածած այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել իրար և իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ի՞նչ է փորձում հստակեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Մարգարիտ Եսայանն ասել է, որ այդ հայտարարությունը տարածելն իրենց կուսակցության քաղաքական որոշումն է, որպեսզի բոլոր հնարավոր կասկածները փարատվեն:

Հարցին՝ ինչո՞ւ են այսօր շատերը փորձում իրենց անունը հեռու պահել հանրապետականներից, այդ ի՞նչ է արել ՀՀԿ-ն, Մարգարիտ Եսայանն ասել է, որ կուսակցությունն այսօր չէ, որ հայտնվել է այսպիսի վատ վիճակում, այլ մոտ երկու տարի առաջ, երբ հասարակության մի զանգված դեմ դուրս եկավ ՀՀԿ-ին: Եսայանի խոսքով՝ այնպես չէ, որ միայն ՀՀԿ-ն է վատ վիճակում, այլ բոլոր քաղաքական ուժերը. «Հարց է առաջանում՝ վատ վիճակում հայտնված քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբվել ու փորձել դուրս բերել երկիրն այս վիճակից»:

Դիտարկմանը՝ դեռ որքա՞ն է ՀՀԿ-ն պատրաստվում «օգտակար» լինել իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ վախեցնում է հանրապետականներով, ասելով, որ, եթե մենք գնանք, կգան նախկինները, Եսայանն ասել է, որ քանի որ Փաշինյանն անելիք չունի, բնականաբար, անընդհատ հիշում է նախկիններին:

Մարգարիտ Եսայանը կարծում է, որ հասարակությունը հոգեբանական  անհասկանալի վիճակում է և, եթե այդ վիճակից դուրս չգա, չսթափվի, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կստորագրի կործանարար մի փաստաթուղթ, որը բոլորին ծանր վիճակում կթողնի: Հարցին՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, Եսայանը նշել է, որ խոսքն Արցախի համար կործանարար փաստաթղթի մասին է:

Խոսելով Արցախի հարցում այս իշխանության վարած քաղաքականության մասին՝ Մարգարիտ Եսայանն ասել է, որ տեսնում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում վարում ոչ հայանպաստ քաղաքականություն: Վերջինիս խոսքով՝ Արցախն ու արցախցին իրենց տեսակով բարդ են և Հայաստանն ու Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Արցախի վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ անել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus