Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, դրանցով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Ես երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։ Այս մասին 168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, որ Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ թիմի անդամ չի եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու առիթ չեն, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, Արթուր Վանեցյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենը ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ Առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Անվտանգության ծառայության ուղիղ պարտականությունն է ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը»։

Ինչ վերաբերում է բացահայտումներին ու պարծենալուն, Վանեցյանը նշեց, որ ի տարբերություն բոլորի՝ ինքը երբևիցե ԱԱԾ բացահայտումներով չի պարծեցել. «ԱԱԾ բացահայտումներով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»։

Վանեցյանն ընդգծեց, որ երբ առաջիկայում ԱԺ բերվի օրինագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է դառնան քաղաքական, իր այս հայտարարությունից հետո Արեն Մկրտչյանը պետք է դեմ քվեարկի և դեմ խոսի օրենքի ընդունմանը. «Որովհետև անթույլատրելի է այդ պաշտոնների քաղաքականացումը և, փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալը:

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus