Բենյամին Նեթանյահուն վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ վերադարձնում է կառավարություն կազմելու մանդատը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի գրասենյակին։
«Նախագահն այսօր դիմում է ստացել վարչապետից այն մասին, որ նա վերադարձնում է մանդատը նախագահին, քանի որ չի կարողացել ձևավորել կառավարությունը»,- ասվում է նախագահի վարչակազմի ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռիվլինը Նեթանյահուին մանդատ էր հանձնել կոալիցիոն կառավարություն կազավորելու համար։ Բանակցությունների և կառավարության կազմը հստակեցնելու համար նրան 28 օր էր տրվել։ Այժմ կառավարություն կազմելու իրավունքը կարող է փոխանցվել մեկ այլ խորհրդականի։
Նեթանյահուն, որի 70-ամյակը լրացել է երկուշաբթի, Իսրայելի կառավարությունը ղեկավարել է 10 տարի շարունակ՝ այդպիսով ռեկորդ սահմանելով վարչապետի պաշտոնում գտնվելու ժամկետի առումով։