Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ես վերահաստատում եմ` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղբանտարկյալներ են. փաստաբան Վահե Եփրիկյան

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը սեպտեմբերի 29-ից գտնվում են կալանքի տակ, և, ըստ էության, այսօր միայն կարողանում ենք վիճարկել նրանց կալանավորման իրավաչափության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանին խնդրեցինք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում դատական նիստ նշանակի, որպեսզի այս մարդիկ կարողանան, ի վերջո, օրինականակության պայմաններում, բնականաբար, հայտնվել ազատության մեջ»,-ասաց նա` նշելով, որ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Վահե Եփրիկյանը չցանկացավ կանխատեսումներ անել դատարանի տրամադրվածության վերաբերյալ: «Դատարանի տրամադրվածության խնդիրն այդքան էլ կարևոր չէ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից կայացված դատական ակտն այն աստիճանի խայտառակ է, և քննիչի ներկայացրած միջնորդությունն էլ այն աստիճանի դատարկ էր, որ այստեղ դատարանի տրամադրվածության հարցը երկրորդական, երրորդական կարելի է դիտարկել: Օրինական դատարանն այս քրեական գործով ընտրված այս խափանման միջոցը, բնականաբար, պետք է վերացնի, և ժամ առաջ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը հայտնվեն ազատության մեջ»,-նշեց փաստաբանը:

Վերջինս վերահաստատեց իր համոզմունքն առ այն, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը քաղբանտարկյալներ են: «Բազմիցս նշել ենք, որ նույնական հանգամանքներում որևէ մեկը որևէ քրեաիրավական գնահատականի չի արժանացել: Ավելին`Նարեկ Մութաֆյանը որևէ նոր բան չի արել, ուղղակի վերարտադրել է վարչապետի և ԲԴԽ նախագահի պնդումները՝ հարցադրման տեսքով »,-ասաց Վահե Եփրիկյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: 

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus