The Sun պարբերականը ներկայացրել է աշխարհի «ամենասարսափազդու» զբոսաշրջային վայրերից մեկը՝ Տիկնիկների կղզին (լուսանկարներ)
Բրիտանական The Sun պարբերականն անդրադարձել է աշխարհի ամենասարսափազդու զբոսաշրջային վայրերից մեկին:
Մեքսիկայում գտնվող Տիկնիկների կղզին, որը տեղակայված է մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու, արդեն երկար տարիներ է՝ բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում:
Լեգենդի համաձայն՝ Խուլիան Սանտանա Բարրերա անունով հոգևորականը, որն ապրել է կղզում, մի անգամ գիշերն աղջկա ճիչ է լսել: Գնալով ձայնի ուղղությամբ՝ հայտնաբերել է, որ աղջիկն այլևս չկա, իսկ ջրում տիկնիկ է լողալիս եղել: Հոգևորականը տիկնիկը կախել է ծառից՝ ի հիշատակ աղջկա:
Մինչև 2001թ.-ը՝ իր մահը, Բարրերան վստահեցրել է, որ ջրում տիկնիկներ է գտնում: Նա դրանք կախել է ծառերից, որպեսզի «հանգստացնի դեռևս կղզում թափառող աղջկա ոգին և հետ քշի հանդերձյալ կյանքում նրա հոգուն հետապնդող դևերին»:
Հոգևորականից բացի՝ կղզում ոչ ոք չի ապրել, հետևաբար ոչ ոք չի կարող հաստատել կամ հերքել նրա պատմությունը: Փոխարենը նրա ընտանիքն այժմ կղզին զբոսաշրջային ուղղության է վերածել, որտեղ ամեն քայլափոխի հազարավոր «սարսափազդու» տիկնիկներ են: