Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները նյարդային են, քանի որ կառավարությունում իր կադրերի պատճառով չի կարողանում կատարել խոստումները. կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյան

Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, իսկ կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունավետությանը: Նրա կարծիքով՝ մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է:

- Պարո՛ն Աղուզումցյան, որքանո՞վ  է արդյունավետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը:

 - Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է, ինչը հաստատվում է նաև նրանով, որ մենք տեսնում ենք՝ փոխվում են կառավարչական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Այս առումով կարող են լինել շատ տարբեր ու անսպասելի երևույթներ, որոնք կողքից կարող են անհասկանալի թվալ: Մենք տեսնում ենք, որ վարչապետը կառավարության նիստերին երբեմն խիստ նկատողություն է անում, սա նաև նրանով է պայմանավորված, որ կարող են լինել որակյալ մասնագետներ, բայց ոչ՝ կառավարիչներ: Այս ամենի հետևանքով կարող են լինել տարբեր պրոբլեմային իրավիճակներ:

- Ինչպես նկատեցիք, շատ անգամ վարչապետը խիստ է խոսում կառավարության մյուս անդամների հետ՝ շեշտելով, որ հանձնարարականը վաղուց տրված է, սակայն կատարված չէ: Ինչո՞ւ չեն ենթարկվում իրենց ղեկավարին:

- Այստեղ խոսքը միայն չենթարկվելու մասին չէ, հնարավոր է՝ նաև չեն կարողանում կատարել, բայց մարդիկ կառավարման փորձ ձեռք են բերում նաև սխալների միջոցով, թեպետ, ոչ բոլորի մոտ է սխալը դրական իմաստով դաս լինում: Շատ հաճախ սխալն այլ սխալի է հանգեցնում, և այս իմաստով կարելի է հասկանալ վարչապետի վրդովմունքը: Շատ անգամ, երբ հակառակ տեսակետն է հնչում, ներկայացվում է որպես ընդդիմություն, հակաճառություն, բայց դա ավելի շատ փորձի բացակայություն է, սա խոսում է, որ մեր կառավարման համակարգն այդքան էլ արդյունավետ չի աշխատում:

- Ստացվում  է՝ պետական կառավարման համակարգում կառավարիչները բացակայում են, կարո՞ղ ենք արձանագրել, որ կառավարությունում կառավարման հոգեբանական ճգնաժամ կա:

- Ճգնաժամ չեմ ասի, քանի որ այն ծանր իրավիճակ է, այստեղ խոսքն ավելի շատ բացթողումների ու սխալ որոշումների ընդունման հարց է: Ճգնաժամից հետո հետ գալը, գրեթե, անհնարին է լինում, հիմա այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը չգնաց պրոֆեսիոնալ մակարդակով, այլ գնաց այլ հիմունքներով՝ մարդիկ, ովքեր նվիրյալ էին հեղափոխությանը և այլն, սակայն հեղափոխություն կատարած անձն անպայման չէ, որ լինի որակյալ կադր կամ կառավարիչ, քանի որ պետական աշխատանքն ու կառավարումը բոլորովին այլ բան են: Այստեղ պետք են մասնագետներ, կառավարիչներ, սա հոգեբանական առումով ամենակարևոր հարցն է, որը մեզ մոտ բացակայում է: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնագետ համապատասխան գործունեության համար որոշ հոգեբանական հատկությունների անհրաժեշտություն ունի: Օրինակ՝ կառավարիչի համար շատ կարևոր է հաղորդակցումը, լսելու ու որոշում ընդունելու ունակությունը, քանի որ որոշում կարող ես ընդունել և՛ անձնային, և՛ խմբակային: Ցավոք, այս ամենը մեզ մոտ հաշվի չի առնվում, հաշվի չեն առնվում նաև բարոյական ու ոգեղեն հատկությունները: Կադրերի հոգեբանական ընտրությունը զարգացած երկրներում ընդունված է, ցավոք, ՀՀ-ում այն չկա:

- Խոսեցիք շփման մասին, օրինակ՝ վարչապետ Փաշինյանը շատ հաճախ հանրության հետ շփվում է ուղիղ եթերների միջոցով, որոնք շատ նյարդային են լինում: Ինչո՞վ  են պայմանավորված վարչապետի նյարդային ուղիղ եթերները:

- Այս հարցին ճիշտ գնահատական տալու համար շատ բաների իմացություն է հարկավոր, որը, բնականաբար, չգիտեմ: Սակայն կա իրավիճակ, որը նույն դրսևորումն է ունենում, գրեթե, բոլոր իրավիճակներում՝ կառավարման մեջ, ընտանիքում և այլն: Եթե որևէ բան ասում ես, ավելին՝ խոստում ես տալիս, բայց ինչ-որ պատճառով չի իրականացվում, որովհետև ստորին օղակներն այնպես չեն աշխատում, ինչի արդյունքում խոստումդ չի կատարվում, կարող ես շատ նյարդային լինել: Փաստորեն, ստացվում է, որ խոստացել է ու չի կատարում, կադրային հարց է, բնական է:

- Նյարդի թիրախն ինչո՞ւ է լինում հասարակությունը, այլ ոչ թե իր կադրերը, որովհետև շատ անգամ Նիկոլ Փաշինյանն անհաջողությունների մեջ մեղադրում է հասարակությանը՝ չաշխատելու, չսովորելու մեջ և այլն:

- Կադրերին էլ ասվում է, քանի որ մենք տեսնում ենք, որ բավականին մարդիկ են փոխվում կադրային համակարգում՝ հեռացվում են կամ այլ պաշտոնի նշանակվում: Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես կառավարման փորձն ունի ճանապարհ, մարդը պետք է անցած լինի կառավարման տարբեր աստիճաններով, որպեսզի ձեռք բերի լավ մենեջերի որակներ: Կառավարման ժամանակակից այս համակարգն այդ փորձը չունի, նա այլ փորձ ունի, բայց ոչ կառավարման՝ այն էլ պետական կառավարման: Այս փորձը կարող է առաջ գալ, սակայն կարող է նաև ուշացումով առաջ գալ, կարող է նաև ընդհանրապես չգալ:

- Պետական կառավարման մեջ Ձեր ասած փորձի բացակայությունն ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

- Կարող է այնպես լինել, որ շատ լավ մասնագետ լինի, բայց չկարողանա ոլորտը կառավարել, մենք նման օրինակներ շատ գիտենք: Մարդ կարող է հրաշալի ինժեներ լինել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է ոլորտը ղեկավարել: Լավ ինժեները, որը չունի ղեկավարման փորձ, կարող է կորցնել նաև լավ ինժեների հատկությունները:  Եթե նախորդ պաշտոնում իրեն լավ է դրսևորել, դեռ չի նշանակում, որ հաջորդում լավն է լինելու, քանի որ նոր պաշտոնը նոր հատկություններ է պահանջում: Այստեղ լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ հոգեբանական ընտրությունը հնարավորություն է տալիս գտնել և ընտրել այն մարդկանց, որոնք կարող են այդ կոնկրետ պաշտոնում լինել արդյունավետ: Մեզ մոտ՝ Կառավարման ակադեմիայում, նման կադրեր տալիս են, սակայն պետական կառավարման համակարգում հոգեբանի հաստիք չկա, այդ պատճառով շատ անգամ կադրերի ընտրությունը սխալ է լինում:

- Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալներում տեսե՞լ եք օրինակներ, որոնք հենց  կառավարման փորձի բացակայության արդյունք են:

- Քաղաքական հարց է, ես իմ մասով՝ հոգեբանության տեսանկյունից կարող եմ պատասխանել. որոշ մարդիկ, որոնք հիմա կառավարման համակարգի մեջ են, կլինեն և կան, արագ փորձ են ձեռք բերում ու արդյունավետ կառավարում, սակայն խնդիրն այն է, որ մեկ անձով հնարավոր չէ կառավարել, քանի որ այն համակարգ է, թիմի մասին պետք է խոսք գնա: Շատ անգամ ասում են, որ երիտասարդ կադրեր են, բայց  30-40 տարեկանն ի՞նչ երիտասարդ, պարզապես փորձ չունեցող են: Երիտասարդ բառն այստեղ տեղին չէ, պարզապես համակարգի մեջ կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն ու դրական արդյունք ցույց կտան, թիմ կհավաքեն, կան, որ չեն կարող անել: Պետական կառավարման ակադեմիան պատրաստում է կառավարիչներ, բայց աշխատանք չկա, թեպետ, ակադեմիան կառավարությանը կից է: Հիմա առաջին հերթին մտածում են այն մարդկանց մասին, որոնք իրենց համախոհն են, թեպետ, սա բոլոր տեղերում է այսպես: Երբ լուրջ հարցեր կան լուծելու, այս հարցն անտեսվում է, բայց խնդիրը նաև այն է, որ մենք միշտ պահանջում ենք, բայց մեզ հարց չենք տալիս՝ մեզանից ի՞նչ է պահանջվում խնդիրների կարգավորման համար:

- Վարչապետ Փաշինյանը հորդորեց  դատարանների մուտքերն արգելափակել, փողոցները փակել, և նրան մեղադրեցին պետական կառավարումը տապալելու մեջ:

- Յուրաքանչյուր փոփոխությունից հետո՝ կլինի դա հեղափոխություն, թե իշխանափոխություն, լուրջ պայքար է գնում: Այդ պայքարի ընթացքում շատ դեպքերում անթույլատրելի պահեր կարելի է տեսնել, որը բնական է, քանի որ խոսքը շատ մեծ գին ունեցող երևույթների մասին է: Այս առումով կարելի է հասկանալ, որ պայքարի ժամանակ կարող են լինել և՛թերություններ, և՛սխալներ: Պայքարն իր մեջ ունի բարձր հուզականություն, իսկ հուզականությունը շատ հաճախ խանգարում է ճիշտ որոշումներ ընդունելուն, այստեղ պետք է հասկանալով մոտենալ:

- Այսօր կառավարության դեմ շատ բողոքի ակցիաներ են լինում, նկատե՞լ եք կառավարության անդամների հռետորաբանության փոփոխություն:

- Այն մարդիկ, որոնք արդյունավետ կարող են լինել, նրանց հռետորաբանությունը փոխվում է, այն մարդիկ, որոնք չեն ուզում փոխվել, չեն ուզում համապատասխանել ժամանակին, չեն հասկանում, որ փոփոխություն է հարկավոր, նրանց հռետորաբանությունը չի փոխվում: Ասում են՝ ծնողը միշտ ճիշտ է, բայց ոչ խելոք ծնողը, քանի որ խելոք ծնողը երեխաներից սովորում է: Այստեղ էլ նույն բանն է, այսինքն՝ մարդիկ կան, որոնք ունեն պաշտոն, որտեղ իրենց զգում են ամեն ինչի տեր, թվում է՝ իրենք են միայն ճիշտ և այլն, այսինքն՝ նրանց մոտ բան չի փոխվի: Խելոքը դաս է քաղում նախկինից, իսկ ով խելոք չէ՝ շարունակում է սխալ գործել, սա էլ կադրային քաղաքականության խնդիր է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus