Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գերմանիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը տարվա սկզբից ի վեր 5-րդ անգամ փչացել է

Airbus A340 կառավարական ինքնաթիռը, որով Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պատրաստվում էր այսօր Մոսկվա մեկնել, սարքին չի եղել, հաղորդում է Spiegel պարբերականը: Արդյունքում ուշացումից խուսափելու համար Գերմանիայի դիվանագիտության ղեկավարն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների է մեկնել պահեստային A310 ինքնաթիռով:

Պարբերականը նշում է, որ օդանավը ջրաբաշխի հետ կապված անսարքություն է ունեցել, և հավելում, որ վերջին ժամանակներս Գերմանիայի կառավարության ինքնաթիռների անսարքության հետ կապված միջադեպեր հաճախ են տեղի ունենում:

Ինքը՝ Մաասը, վերջին կես տարվա ընթացքում 5 անգամ ստիպված է եղել փոխել ինքնաթիռը: Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել անցած շաբաթ: Նյու Յորք մեկնելու ճանապարհին նրան տեղափոխող երկու ինքնաթիռներում տեխնիկական անսարքություններ են հայտնաբերվել՝ նախ Բեռլինում, ապա Ռեյկյավիկում՝ լցավորման ժամանակ, ինչի հետևանքով նախարարի թռիչքը հետաձգվել է:

Մայիսին Մաասը չէր կարողացել ժամանակին Բուլղարիա թռչել ինքնաթիռի օժանդակ շարժանիվի կոտրվելու հետևանքով, իսկ ապրիլին ինքնաթիռի անսարքության պատճառով ուշացել էր ՄԱԿ-ում հանդիպումից, փետրվարին էլ նույն պատճառով չէր կարողացել վերադառնալ Մալիի մայրաքաղաքից:

Այս տարվա հունվարին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խնքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով հետաձգել էր իր թռիչքը Եթովպիայից, իսկ անցած տարվա նոյեմբերին կանցլեր Անգելա Մերկելը ստիպված էր եղել ընդհատել թռիչքը դեպի Արգենտինա՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus