Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վարչապետի կողմից մասնավոր զրույցը հրապարակելը տգեղ է, իսկ Ամուլսարի խնդրից հետո եթե բռնապետություն հաստատի, դա կլինի նրա կառավարման վերջի սկիզբը. Գ. Համբարյան

Վարչապետ Նիլոլ Փաշինյանի խոսքն ու վերաբերմունքը հանրության նկատմամբ «360» աստիճանով փոփոխվել է, այսինքն՝ ընդդիմադիր գործիչը հեղափոխությունից առաջ և հեղափոխությունից որոշ ժամանակ անց լրիվ այլ մարդ է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա լրիվ այլ մարդ է:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին մարդկանց վերաբերյալ, ինչպես նաև նախկինում և հիմա արվող հայտարարություններին։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն իր համար անակնկալ չէր, քանի որ ինքը, լինելով պատմաբան, հասկանում էր, ավելին՝ ասել էր, որ Փաշինյանն ընդօրինակում է կառավարման մի համակարգ, որը պատմությունը ցույց է տվել, որ տապալվում է։

«Պարոն Փաշինյանը փորձեց ընդօրինակել աշխարհում չընդունված կառավարման համակարգը, այսինքն՝ փողոցային ժողովրդավարությունը: Պատմության մեջ այդ փողոցային ժողովրդավարության հիմնադիրը համարվում է աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Աթենքի կառավարիչ Պերիկլեսը, որը կառավարել է Ք.Ա. 5-րդ դարում, բայց պիտի նշեմ, որ նրա կառավարման համակարգը և ինքը շատ դաժան վախճան ունեցան: Այդ կառավարման համակարգը, այսինքն՝ փողոցի կարծիքը հաշվի առնող քաղաքական համակարգը, կամ փողոցային ժողովրդավարությունը երբեք չընդօրինակեց որևէ ժողովրդավար երկիր։

Պրն․ Փաշինյանի այդ վտանգավոր հայտարարությունից հետո, երբ որոշեց, որ փողոցն է որոշելու, թե ՀՀ-ն ինչ ուղով պետք է գնա, փողոցն է որոշելու, թե ինչ օրենքներ պիտի ընդունվի, ես մեկ անգամ չեմ ասել, որ սա աղետի է բերելու, այդ աղետի նախանշանները մենք տեսանք 2-3 օր առաջ Երևանում»,- ասաց նա։

Համբարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ փողոցն է ղեկավարելու երկիրը, և նկատեց, որ այդ փողոցը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործելով, փորձեց փակել ու արտահայտել իր կամքը։ Նրա գնահատմամբ՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների նկատմամբ այս իշխանությունը վարվեց այնքան կոպիտ, ինչքան չէին վարվել նախկին իշխանություններն այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ։

«Պրն․ Փաշինյանը հայտարարել էր, որ փողոցն է ղեկավարելու, այդ փողոցն էլ փորձեց իր կամքն արտահայտել։ Փորձեցին կրկին փակել Երևանի կարևոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, սկսեցին գոռգոռալ, ցուցարարները բավականին ագրեսիվ վարք դրսևորեցին։ Զարմանալիորեն պրն․ Փաշինյանի իշխանությունը, որն ընդդիմադիր ժամանակ գրեթե նույն վարքագիծն էր դրսևորում, ինչպես նաև հեղափոխության ժամանակ էր նույն վարքագծով, սկսեց ուժ կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրեն իշխանության էին բերել։ Փաշինյանը հնձեց այն, ինչ որ ցանել էր»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Ցուցարարների առաջ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի մուտք փակելը չի զարմացնում Համբարյանին, թեև, քաղաքագետը հիշում է, թե ինչ մեծ գովասանքի աղմուկով բացվեցին այդ դռները։ Նա շեշտեց՝ հասարակությունը ստանում է այն պատասխանը, որին արժանի էր։ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական որոշումներ ընդունելուց շատ լավ է, բայց, երբ այդ որոշումների հետևանքները պետք է ըմբոշխնի, արդեն շատ վատ է զգում և սկսում է հղում անել օրենքներին։

«Հիշում եք՝ ԱԺ-ի ու Բաղրամյան 26-ի բակերը բացվեցին հասարակության համար 2018 թ․-ի հոկտեմբերի 2-ից հետո, երբ պարոն Փաշինյանի կոչով շուրջ 50 հազար մարդ հավաքվեց ԱԺ-ի մոտ։ Մարդիկ պարտադրեցին ԱԺ-ին համապատասխան որոշումներ ընդունելը՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպելու հետ կապված: Այդ ժամանակ ժողովուրդը փաշինյանամետ քայլել էր կատարում, որոնք բխում էին Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի շահերից, հիմա, որ այդ նույն ժողովրդի որոշ մասը դեմ է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանին, նրանց համարում է օրինախախտ, նրանց դեմ կիրառվում է իրավական դաշտ իր ամբողջ ուժով, որի մեջ է մտնում այգիների փակումը»,- նշեց Համբարյանը։

Քաղաքագետի համար այս իրավիճակը սպասելի էր, միայն անկեղծ խոստովանեց, որ  չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանը գործելաոճը կփոխի կառավարման առաջին տարում։ Նա դեռևս չգիտի, թե վարչապետը փողոցային ժողովրդավարությունը մերժելուց հետո կառավարման ինչ տարբերակ կընտրի, բայց  ցանկանում է հուսալ, որ բռնապետության հաստատում չի լինի։

«Հույս ունեմ, որ Ամուլսարի այս ֆորսմաժորային իրավիճակից հետո չի փորձի ՀՀ-ում հաստատել բռնապետություն, որովհետև դա արդեն կլինի նրա կառավարման վերջի սկիզբը»,- շարունակեց քաղաքագետը։

Վերջինս, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ամուլսարի հետ կապված երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել է խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չի ընդունել, ասաց, որ իր համար ընդունելի չէ, ավելին՝ ցավալի է, որ վարչապետն այդ մակարդակի է ցածրանում ու անձերի մակարդակով է խոսում հասարակության հետ։

«Շատ տգեղ է, եթե, իրականում, տեղի են ունեցել այդ բանակցությունները, ապա դրանք հանրայնացնելը բացարձակ պարտադիր չէ, և հասարակության ուշադրությունը հիմնական հարցերից շեղելու համար պետք չէ բանսարկության մակարդակի իջնել։ Նույնիսկ, եթե պրն․ Փաշինյանի պատկերացմամբ շատ թույլ քաղաքական գործիչ է ինչ-որ մեկը, միևնույն է, նա իրավունք չունի այդ մասին բարձրաձայնելու, որովհետև իր կառավարության 95 տոկոսը ոչ կոմպետենտ է: 1 տարի 3 ամիսը ցույց տվեց, որ իր կառավարությունը որևէ բնագավառում որևէ շոշափելի արդյունքի չի հասել։ Այն, որ իր  ֆեյսբույքան էջում հայտարարում է, թե աշխատատեղերի ավելացում է եղել և այլն, տարրական կեղծիք է»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus