Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պարզվել է Ջրվեժում 2 տղամարդկանց դանակահարության շարժառիթն ու մի շարք հանգամանքներ. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ  երկու տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019 թվականի օգոստոսի 17-ին՝ժամը 03:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու տղամարդ: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է «որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք», իսկ մյուսի մոտ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում և աջ ազդրի վ/3-ի չթափանցող կտրած-ծակած վերք»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Բուժհաստատություն տեղափոխված երկու տղամարդիկ քրեական գործով ճանաչվել են տուժող:

19.08.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ., ներկայացել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել են երկու տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Վերջինս նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus