Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից․ պարզաբանում

Սահմանադրական դատարանի աշխատակազմն անդրադարձել մամուլի հրապարակումներին այն մասին, որ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմումները ուղարկվել են ընթացակարգային խախտումներով։

ՍԴ աշխատակազմի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու
վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին
հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»
գործով Սահմանադրական դատարանի՝ ութ դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և
հրապարակված ՍԴԱՈ-81, ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական
կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան և «Ժողովրդավարություն՝
իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով) ներկայացված դիմումները
կազմվել են բացառապես Սահմանադրական դատարանի իրավասու անձանց կողմից։ Հակառակի մասին
պնդումներ պարունակող լուրերն ապատեղեկատվություն են։

2․ Սահմանված կարգին համապատասխան՝ դիմումները նշված մարմիններ ներկայացվել են
անգլերեն լեզվով, իսկ գործի նյութերում առկա են դիմումների հայերեն և անգլերեն օրինակները։

3․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումների
համաձայն՝ բացառությամբ որոշակի դեպքերի, գործի նյութերը կամ դրանց վերաբերյալ
տեղեկատվությունը կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված անձանց կամ մարմիններին
(կողմին, փորձագետին և այլն)՝ օրենքով նախատեսված դեպքերում»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus