Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքը նախատեսված էր «Ռոսսիա մոլ»-ի մոտ, թույլ չտվեցին՝ տարածքը մասնավոր է. նախաձեռնող (տեսանյութ)

«Չի վավերացվելու» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ստորագրահավաք է կազմակերպել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:  Նա ստորագրահավաքի համար նախատեսված վրանը նախ տեղադրել է «Ռոսսիա Մոլ»֊֊-ի մոտ, որտեղից նրան հեռացրել են, նշելով, որ տարածքը մասնավոր է և որ վերջինս իրավունք չունի կանգնել այնտեղ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Հարությունյանը, նշելով, որ որևէ խնդիր չկա, և ինքը ստորագրահավաքը կիրականացնի դիմացի մայթին:

« Ինչպես նախապես հայտարարել էի՝ ակցիան տեղի էր ունենալու դիմացի մայթին՝ տոնավաճառի հարևանությամբ, բայց պարզվեց, որ դա մասնավոր տարածք է, տոնավաճառի տնօրինությունը մոտեցավ մեզ, և մենք տեղափոխվեցինք այս մայթ: Դա խոչընդոտ չենք համարում, ուղղակի տեխնիկական խնդիր առաջացավ մեզ համար, որոշակի բանակցություններ, հետո վրանը տեղափոխեցինք»-ասաց նա:

Ինչ վերաբերում է  կոնվենցիայի վավերցամանը՝  Հարությունյանն ասաց, որ սա իրենց առաջին հրապարակային միջոցառումն է և առաջիկայում նախատեսում են Արարատի մարզում իրականացնել քայլերթ` «Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու» պահանջով: «Թույլ չենք տալու, որ իշխանությունը վավերացնի, թույլ չենք տալու, որ այլասերեն մեր ապագան»,-ասաց նա:

Բաբկեն Հարությունյանը կոնվենցիայում ամենաառանցքայինը համարեց «գենդեր» ասվածը: «Գենդերն այն է, որ տղամարդը կարող է որոշել, որ ինքը կին է, կինը որոշելու է, որ ինքը տղամարդ է: Մենք պարտավորվելու ենք մեր օրենքները համապատասխանեցնել կոնվենցիային: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ 16 տարեկան աղջնակը որոշել է, որ ինքը տղամարդ է և, եթե ծնողն էլ դեմ լինի, առաջանում է վտանգ, որ ծնողին կզրկեն ծնողական իրավունքներից, աղջիկն էլ կդառնա «տղամարդ», կգնա բանակ: Հիմա ես չգիտեմ, թե Ռուստամ Բադասյանն ինչ պատճառով է ազատվել բանակից, որքանով է դա հիմնավոր, որ ամեն օր պրոպագանդում է, որ պետք է վավերացնի, բայց պատկերացնու՞մ եք զորանոց, որտեղ բոլորը ի ծնե տղամարդ են և մի «գենդերային» տղամարդ: Սա աբսուրդ է, այս մարդիկ որ չեն ծառայել, չեն էլ պատկերացնում:Կոնվենցիայի վավերացումից հետո անխուսափելի է, որ, պայմանական ասած, տեսնելու ենք Զարուհի Բաթոյան տղաներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախկինում, երբ կոնվենցիան ստորագրվում էր, ինչու իրենք չէին պայքարում, Բաբկեն Հարությունյանն ասաց, որ կոնվենցիայի վտանգների մասին տեղեկացված չեն եղել: «Ինչով եք տարբերվում նախորդներից, եթե ասում եք, որ նախորդների ժամանակ ստորագրվել է և հիմա պետք է վավերացվի»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus