Պալատական աղբյուրը հայտնել է, թե ինչպես է Էլիզաբեթ Երկրորդ թագուհին նվերներ պատրաստում արքայազն Ջորջի տարեդարձի համար
Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի աղբյուրները հայտնում են, որ թագուհին սովորաբար արքայազն Ջորջի ծննդյան տարեդարձի նվերները թողնում է նրա սենյակում, երբ նա մնում է Բուքինգհեմյան պալատում:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ գահաժառանգների շարքում երրորդը հանդիսացող արքայազնն իր վեցերորդ տարեդարձը տոնելու է վաղը՝ հուլիսի 22-ին: Այդ օրը թագուհի Էլիզաբեթ Երկրորդը սիրում է զբոսնել և ժամանակ անցացնել ծոռնիկի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել փոքրիկ արքայազնը նույնիսկ հատուկ մականուն է մտածել իր մեծ տատիկի համար և նրան «Գան Գան» է ասում, ինչը նրանց էլ ավելի է մտերմացրել:
Աղբյուրը նշում է, որ թագուհին ժամանակ է գտնում փոքրիկ նվերներ պատրաստելու համար և դրանք թողնում է Ջորջի մահճակալի մոտ, երբ նա պալատում է գիշերում: