Գերագույն Ռադա են անցնում 5 կուսակցություններ. հաղթում է «Ժողովրդի ծառա»-ն. ազգային էքզիթ-փոլ
Ազգային էքզիթ-փոլի տվյալներով՝ Ուկրաինայի Գերագույն Ռադա են անցնում 5 քաղաքական կուսակցություններ: Այդ մասին տեղեկացնում է unian.net-ը:
«Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 43,9%-ը:
«Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցությունը ստացել է ձայների 11,5%-ը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ 8,9%, «Բատկիվշչինան»՝ 7,6%, «Ձայն» կուսակցությունը՝ 6,3%:
Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը:
Խորհրդարանական ընտրությունների օրը հարցումներ են անցկացրել Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնը եւ «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամը:
Աղբյուր՝ unian.net
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Գերագույն Ռադա են անցնում 5 կուսակցություններ. հաղթում է «Ժողովրդի ծառա»-ն. ազգային էքզիթ-փոլ appeared first on ԳԱԼԱ.