Պորտուգալիայում մոլեգնող անտառային հրդեհները ստիպել են տեղահանել բնակիչներին
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր հրշեջներ են աշխատում՝ փորձելով մարել անտառային հրդեհները, որոնք ստիպել են բազմաթիվ մարդկանց հեռանալ իրենց տներից:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Առնվազն 7 հրշեջ ևս վիրավորվել է:
Կաշտելու Բրանկո շրջանում հզոր հրդեհները մարելու համար ուղղաթիռներ են գործարկվում: Շրջանի գյուղերից մեկն ամբողջովին տարհանվել է: Երեք առանձին խոշոր հրդեհներից երկուսն արդեն հաջողվել է վերահսկողության տակ առնել:
Հրդեհները սկսվել են շաբաթ երեկոյան և արագ տարածվել են ուժեղ քամիների պատճառով: Կրակի դեմ պայքարին միացել են բանակայինները: