Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատական համակարգում իշխանության գործողությունները ոչ թե համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու. Միհրան Պողոսյան

Ոչ ստանդարտ իրավիճակ է տեղի ունեցել Բարձագույն դատական խորհրդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականին:

«Ակնհայտ է ինչ-որ  ուժեր ուզում են իրենց սեփական նպատակներին հասնել, որոնց մեջ է տեղավորվում Նախշուն Տավարացյանի ընտրվելը, այնուհետև նրա լեգիտիմության հարցի բարձրացումը, ապա նրա հրաժարականը: Այսինքն` այն  ինչ պարզ ու շիտակ երևում է, դա միայն այն է, ինչ-որ ցանկանում են հանրությունը տեսնի, սակայն, կարծում եմ, որ այստեղ կա այլ գործարքների, գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակ: Ակնհայտ է, որ սա ինչ-ինչ ստվերային գործարքների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որի պտուղներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ` Միհրան Պողոսյանը նկատեց, որ իշխանության կողմից իրականացրած գործողությունները դատական համակարգում ոչ թե դատական համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու հետ: «Իշխանության միակ նպատակը դա է:  Վերահսկողությունը փորձում են իրականացնել ոչ թե որպեսզի դատարաններն արդարադատություն իրականացնեն, այլ այն առումով, որ երբևէ չհամաձարկվեն իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնեն»,- ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վերջին 30 տարում այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ դատական համակարգը չընկալվեր որպես իշխանության առանձին ճյուղ, այլ լիներ պետության մի մասը, որը կատարում է պետությանն անհրաժեշտ որոշումները:

«Մենք պետք  է տարբերենք իշխանության հայտարարությունները և գործողությունները, այսինքն, երբ այդ հայտարարությունները հնչում են ընդամենը մի քրեական գործով որոշակի զարգացումներից հետո, դրանք, ակնհայտ է, որ քաղաքական նպատակ են հետապնդում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ եթե նույնիսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանի (ում որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել էր) կայացրած որոշումն իշխանության և հանրության ստվար զանգվածին հաճո չէր, նա պետք է դառնար այդ էտալոնային դատաավորը, որին պետք է փայփայեին` հիմնավորելով, որ արդարադատություն իրականացնող դատավորը հենց այսպիսին պետք է լինի և չտրվի իշխանության ճնշումներին, հանրության պահանջներին:

«Հանրության պահանջով իրականացված արդարադատությունը դա անարխիան է: Արդարդատությունը պետք  է իրականացվի օրենքի և դատավորի ներքին համոզման վրա»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությանը պետք չէ արդար և ազնիվ դատավոր:

«Իշխանությունն իր քայլերը չվերանայելու պարագայում ՀՀ-ն միայն հռչակված է լինելու որպես ժողովրդավարական և իրավական պետություն, մենք չենք ունենալու եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետություն»,- ասաց նա և նշեց, որ դատական համակարգում թեև կան արատավոր երևույթներ, բայց համակարգային ճգնաժամ չի տեսնում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus