Աֆրիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվում է «Միլան»
«Էմպոլի»-ի սպորտային տնօրեն Պյետրո Ակադրին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Իսմայել Բենասերը տեղափոփվում է «Միլան»: Գործարքի արժեքը կկազմի 16 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:
«Իսմայելն իսկական մարտիկ է: Վստահ եմ, որ «Միլան»-ի երկրպագուները գոհ կլինեն նրա խաղից»,- ասել է Ակադրին:
Հիշեցնենք, որ 21-ամյա ալժիրցին ճանաչվել է Աֆրիկայի 2019 թվականի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Բենասերը մասնակցել է 7 հանդիպման ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Այդ թվում` եզրափակիչ խաղում, որտեղ Ալժիրը 1-0 հաշվով հաղթել էր Սենեգալին: