Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լոնդոնը «թշնամական քայլ» որակել լցանավի կալանքը

Իրանը հայտարարել է, որ առգրավված բրիտանական նավթակիր լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամներն ապահով վիճակում են:


Լոնդոնը պնդում է, որ բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավն Իրանի հեղափոխական գվարդիան կալանքի տակ է վերցրել Օմանի տարածքային ջրերում:


«Բոլոր 23 նավաստիները բարվոք առողջական վիճակում են, նրանք գտնվում են Բանդար Աբբասի նավահանգտսում»,- ասել է Իրանի Հորմոզգանի նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության ղեկավար Ալլահմորադ Աֆիֆիփուրմը:


Լոնդոնը բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero-ի կալանքը որակել է որպես «թշնամական քայլ» և հայտարարել է, որ այն անպատասխան չի մնա:


Իրանի հեղափոխական գվարդիան հայտարարաել է, թե առգրավել է նավը, քանի որ այն չի արձագանքել օգնության մասին իրանական ձկնորսական նավի կոչին, ինչը հակասում է միջազգային ծովագնացության կանոններին:


Կալանավորված նավաստիների թվում Բրիտանիայի քաղաքացիներ չկան: Ըստ Լոնդոնի, իրանցիների կողմից կալանավորվել է Հնդկաստանի 18 քաղաքացի, Ռուսաստանի 3 քաղաքացի, Լատվիայի և Ֆիլիպինների մեկական քաղաքացի:


Հորմուզի նեղուցը համարվում է նավթի փոխադրման ամենակարևոր միջազգային ուղիներից մեկը:


Պարսից ծոցում միջադեպերը և զինված բախումների վտանգը մշտապես խուճապ են առաջացնում աշխարհում:


Բրիտանական նավի միջադեպից հետո նավթի գինը միջազգային շուկաներում արդեն բարձրացել է:


Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հեռախոսով զրուցել է իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:


Լոնդոնի փոխանցմամբ, Հանթը «խորը հիասթափություն» է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus