«Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը կգերազանցի «Ավատարի» տասնամյա ռեկորդը
Ամերիկյան «Վրիժառուներ. եզրափակիչ» գերհերոսական ֆիլմը դրամարկղային մուտքերի նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի։ Դա թույլ կտա ֆիլմին շրջանցել «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի ռեկորդը, որը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին գրում Է Hollywood Reporter-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչև շաբաթ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 2,7892 մլրդ դոլար: Սպասվում է, որ արդեն այս հանգստյան օրերին ֆիլմը կհավաքի ևս 500 հազար դոլար և կգերազանցի «Ավատարի» (2,7897 մլրդ դոլար) ռեկորդը:
«Շնորհավորում եմ Marvel Studios և The Walt Disney Company թիմերին և իմ երախտիքի խոսքն եմ ուզում հղել ամբողջ աշխարհի երկրպագուներին, որոնց շնորհիվ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը հասավ պատմական բարձունքների,- հայտարարել է Disney ստուդիայի ղեկավար Ալան Հորնը:
«Վրիժառուներ. եզրափակիչ»-ը Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին: Հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 22-րդ ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսսոն եղբայրները։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Սքարլեթ Յոհանսոնը և ուրիշներ:
Ֆիլմը տեղայնացրել է Walt Disney Studios Motion Pictures ընկերությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 22-ին` Լոս Անջելեսում։