ՌԴ Առաջին ալիքը հետաձգել է Չեռնոբիլի մասին ֆիլմի պրեմիերան
«Չեռնոբիլ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ՌԴ Առաջին ալիքով նախատեսվում էր ցուցադրել հունիսի 22-ին, ավելի ուշ տեղի կունենա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով հեռուստաալիքի մամլո հաղորդագրությունը:
«Ֆիլմի համար մեծ քանակությամբ նյութ է հավաքվել, որի մշակումը զգալիորեն ավելի շատ ժամանակ է պահանջում, քան նախատեսվում էր, այդ իսկ պատճառով պրեմիերան ավելի ուշ տեղի կունենա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ վավերագրական ֆիլմում կցուցադրվի օդաչուների սխրանքի մասին պատմությունը, որոնք դադարեցրել են շղթայական ռեակցիան և ռեակտորը ծածկել են ավազի հաստ շերտով: