Վրաստանի նախագահն այցելել է անկարգությունների հետևանքով տուժածներին (լուսանկարներ)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եղել է Թբիլիսիի Բժշկական տեխնոլոգիաների կենտրոնում (Ինգորոկվայի անվան համալսարանական կլինիկա), որտեղ այցելել է նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժածներին:
«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտապ օգնության աշխատակիցներին, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք այս րոպեներին հոգ են տանում մեր քաղաքացիների մասին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների և ցուցարարների ցրման գործողությունների հետևանքով 240 մարդ տուժել էր, որոնցից 55-ը ներկա պահին գտնվում են բուժհաստատություններում: Հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էին կիրառել:
РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով հոսպիտալացվածներիը մեկը մահացել է հիվանդանոցում: