Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը չի կարող նախագահ լինել, որովհետև օրենքն արգելում է.

«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ, իրավիճակը կարգավորվում է Սահմանադրության անցումային դրույթով՝ 213-րդ հոդվածով, որը հստակորեն սահմանել է, որ ՍԴ բոլոր այն դատավորները, ովքեր ընտրվել են որպես ՍԴ անդամ մինչև 2018 թվականի ապրիլը, շարունակելու են պաշտոնավարել այնպես, ինչպես սահմանված է նախկին սահմանադրությամբ, այսինքն՝ մինչև 70 տարեկան դառնալը»:

Արա Ղազարյանի մեկնաբանությամբ՝ անդամ, թե դատավոր՝ կապ չունի, պետք է նայել դրա բովանդակությանը, իսկ բովանդակությունն այն է, որ այդ մարդիկ գործել են որպես դատավորներ և վեճերը քննել են որպես դատավորներ, հետևաբար՝ ի՞նչ տարբերություն՝ մենք նրանց կոչում ենք անդամներ, թե դատավորներ.

«Օրինակ՝ Մարդու իրավունքների կոմիտեն ՄԱԿ-ի համակարգում գտնվող դատական մարմիններից մեկն է, ֆորմալ առումով կոչվում է կոմիտե, բայց վեճերը քննում է դատավարական եղանակով և վաղուց դարձել է դատարան, հիմա արդեն էական չէ, որ կոմիտե է կոչվում: Ես գանգատ գրելուց գիտեմ, որ դիմում եմ դատարան, և Եվրոպական դատարանը կմերժի իմ գանգատը, եթե իմանա, որ ես Մարդու իրավունքների կոմիտե դիմել եմ, որովհետև Եվրոպական դատարանի համար դա ատյան է»:

Սահմանադրագետի խոսքերով՝ մինչև հիմա կանխատեսելի է եղել, որ Սահմանադրական դատարանի դատավորները շարունակելու են պաշտոնավարել մինչև 70 տարեկան դառնալը, մեկ իրավաբանի մեկնաբանությունը որևէ բան չի փոխում, որովհետև մենք ունենք օրենք, իսկ մենք օրենքի գերակայության երկիր ենք մեզ հռչակել:

«Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում Սահմանադրությունից, չի բխում օրենքներից, հետևաբար դա պետք է ընդունել որպես արտահայտվելու ազատության իրավունքի դրսևորում ԱԺ ամբիոնից»,- նշեց Արա Ղազարյանը:

The post «Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus