Ակտիվիստի հետ կոպիտ վարվելու պատճառով Բրիտանիայի փոխարտգործնախարարի լիազորությունները կասեցվել են
Լոնդոնում, պաշտոնական ճաշկերույթում ֆինանսների նախախար Ֆիլիպ Համոնդի ելույթի ժամանկ, «Գրինփիս»-ի ակտիվիստները փորձել են ակցիա անցկացնել՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ ջերմացման խնդիրների վրա: Նրանցից մեկը ներս է մտել, սակայն փոխարտգործնախարարր բռնել է ակտիվիստի վզից ու նրան հրելով դուրս բերել սրահից:
«Գրինփիս»-ի և ընդդիմադիր պատգամավոների ներկայացուցիչները Մարկ Ֆիլդի գործողությունը «հարձակում» են որակել: Ընդդիմադիր լեյբորիստների անդամները պահանջում են նրա հրաժարականը: Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը «մտահոգիչ» է համարել: