Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դատական հայց են ներկայացնել ընդդեմ բուհի ռեկտորի պաշտոնակատարի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ դատի են տվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին:


«Սույն կանոնակարգի նախագիծը մինչև ՀՊՏՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնելը, պետք է քննարկվեր համապատասխան ամբիոններում և ֆակուլտետների գիտական խորհուրդներում, որը չի քննարկվել», - ասում է տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը:


Նրա խոսքով, խախտվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի կետերից մեկը, որի համաձայն բուհում աշխատողն իրավունք ունի մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը։



Բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Մեհրաբյանը, ով այս պաշտոնում փոխարինում է սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատված, այժմ պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի գումարի վատնման մեջ մեղադրվող Կորյուր Աթոյանին, վստահեցնում է, որ օրենքի խախտում չկա: Մրցույթներ նախկինում նույնպես անցկացվել են, սակայն կրել են ձևական բնույթ․ - «Ընդամենը կազմակերպվել է նրա համար, որպեսզի ցույց տրվի, որ օրենքի պահանջը կատարվում է»:



Հայրապետյանն ասում է, թե նախկինում բուհում գործել են խմբավորումներ, որոնք գործունեություն են ծավալել ելնելով սեփական նեղ խմբային շահերից․ - «Քանի որ սա պետության տնտեսագիտական համալսարանն է, մեր պետությունում գործող ցանկացած լուրջ մասնագետ մեր պոտնեցիալ աշխատակիցն է»:



Չնայած երկու կողմերից հնչող պնդումներին, թե այստեղ անձնական որևէ հարց չկա՝ Հովսեփ Աղաջանյանը և ավելի քան 10 այլ դասախոսներ դիմել են դատարան՝ մրցույթը չեղյալ համարելու պահանջով:


Նրանք խնդիր են տեսնում նաև մրցույթի չափորոշիչների մեջ: Օրինակ, օրինակ՝ անգլերենով դասախոսություններ կարդալու փորձը․ - «Դոկտոր, պրոֆեսոր, գիտական աշխատությունների հեղինակ, դասագրքերի հեղինակ, փորձառու, մեծ վաստակ ունեցողին մի միավոր ա տրվում, և նման կարգի երկրորդական, որ էական չափորոշիչի համար նույնպես մի միավոր ա տրվում»:



Իսկ Ռուբեն Հայրապետյանն ընդգծում է, որ պրոֆեսորադասախոսական կազմի փոփոխոխությունները կարևոր դեր ունեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Ըստ նրա, տարիներ շարունակ հովանավորչությունը, խմբավորումների ազդեցությունը քայքայել են բուհը․ - «Սրանք կոռոպցիայի կոնկրետ տեսակներ են: Հիմա մեր քաղաքականությունն էնպիսին է, որ որևէ խմբավորում, որևէ մարդ, բարեկամ, հարազատ չի կարող առաջ մղել իր կամայական անձնավորությանը: Ես էլ, որպես ռեկտորի պաշոտանակատար, տարբեր տեղերից զանգեր եմ ստանում, խնդրանքներ եմ ստանում: Բացարձակապես բոլոր դեպքերում հնչում է «ոչ» պատասխանը: Համալսարանում կոռուպցիան սրբապղծություն է»:



Տնտեսագիտական համալսարանի ուսանողները «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ իրենք ևս պրոֆեսորադասախոսական կազմի փոփոխության կարիք տեսնում են:



Հովսեփ Աղաջանյանը մրցույթին չի դիմել և փաստացի չի կարողանա հաջորդ ուստարվի դասավանդել, եթե դատարանն իրենց օգտին որոշում չկայացնի:



Հայրապետյանը վստահեցնում է, որ սերունդների պայքար այս ամենում չկա։



Ի դեպ, ռեկտորի պաշտոնակատարին իր աջակցությունն է հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա իր ֆեյբուքյան էջում երեկ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշված է․ - «Բոլոր բուհերն անխտիր պետք է գնան այս ճանապարհով: Առողջացման նմանօրինակ քայլերի դեպքում պետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բուհերին: Անվերապահ վստահությունս Ռուբեն Հայրապետյանին»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus