Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՆ ՔԿՀ–ներում շարունակվում են մշակութային միջոցառումներ անցկացվել

ՀՀ վարչապետի՝ քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու հանձնարարականի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամբողջականացվել ազատազրկված անձանց ազատ ժամանակի նպատակային զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների շարքը, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Նմանատիպ միջոցառում դեռևս հունիսի 17-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի անձնակազմը. ազատազրկված կանանց համար այդ օրը ցուցադրվեց Նարինե Թուխիկյանի հեղինակած «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է Հովհաննես Թումանյանի մեծ ընտանիքի անավարտ պատմության, որդիների դաժան ճակատագրի, ինչպես նաև հանճարի կյանքի, պայքարի մասին:

Ցուցադրությունից հետո ներկաները քննարկել են ֆիլմը, հայտնել իրենց գոհունակությունն ու շնորհակալական խոսքերը կազմակերպիչներին: Վերջիններս իրենց հերթին «Աբովյան» ՔԿՀ-ի գրադարանին են նվիրել Թումանյանի զավակների մասին պատմող գրքերից:

Հունիսի 21-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ՀՀ մշակույթի նախարարության «Արամ Խաչատրյան տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ կազմակերպվեց «Գայանե» բալետի ցուցադրումը, որին ներկա է եղել շուրջ 30 ազատազրկված անձ:

Ֆիլմի դիտումն անցել է բավական մեծ ոգևորությամբ: Ավարտին, շնորհակալական խոսքից բացի, ներկաները հայտնել են իրենց ցանկությունը նմանատիպ ցուցադրումները հնարավորինս հաճախակի կազմակերպելու մասին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus