Երևանի Մալխասյանց փողոցում հաստաբուն ծառի ճյուղ է պոկվել, ընկել՝ միակողմանի փակելով այն
Հունիսի 21-ին, ժամը 08:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքում Մալխասյանց փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում հաստաբուն ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված` միակողմանի փակելով այն. տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը: