Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Վրաստանի մարզերի բնակիչները միանում են Թբիլիսիում անցկացվող ցույցերին». վրացի օգտատերերի գրառումները (տեսանյութեր)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքացիներն իրենց համացանցային էջերում հայտնել են, որ մյուս մարզերի բնակիչները նույնպես միանում են Թբիլիսիում անցկացվող ցույցերին։

«Քութայիսից մի խումբ բնակիչներ Թբիլիսի են գալիս։ Շուտով բոլոր մարզերը կմիանան ցույցերին։ Սա արդեն լուրջ է»,- գիշերը հայտնել էր թվիթերյան օգտատերերից մեկը։

Նա նաև ավտոշարասյան տեսանյութն է տեղադրել։

«Այս ավտոշարասյունը Քութայիսից Թբիլիսի է շարժվում։ Ի՜նչ հիանալի տեսարան է, համաձայն չե՞ք։ Շուտով բոլոր մարզերից նման ավտոշարասյուներ կշարժվեն դեպի մայրաքաղաք։ Սա այլևս անհնար է կանգնեցնել»,-գրել էր նա։

Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Քութայիսին այս առավոտ»:

 

 

 Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus