Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Համանախագահները կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրիչ գործողություններից

Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ կապված հումանիտար և անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։


Մինսկի խումբը վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշում է, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։


«Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից և շփման գծում և միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասված է Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում։


Համանախագահները տեղեկացնում են, որ նախ առանձին, հետո էլ համատեղ հանդիպում են անցկացրել նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Նրանք նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին և տեղում իրավիճակին։


«Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված է հայտարարությունում։


Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում արտգործնախարարները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։


Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթերում» գրել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus