«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին է այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել՝ ընդգծելով՝ «Փոփոխությունների համար կոալիցիան», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» և «Հզոր Վրաստան» դաշինքը ունեն արևմտամետ հայացքներ և երեքն էլ «իրական սպառնալիք են սահմանադրական կարգի համար «Վրացական...