Ստամբուլում բանակցել են Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները
Ստամբուլում այսօր բանակցել են Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։ Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։ Նախարարները նախօրեին մասնակցել են «3+3» ձևաչափի արտգործնախարարների հանդիպմանը։