Որոշ ՔՊ-ականներ կողմ էին Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն երեկ չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը: ՔՊ-ն հրաժարվեց մասնակցել փակ-գաղտնի քվեարկությանը, այսինքն՝ հստակ դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցեց եւ կողմ քվեարկեց 30 ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ հարկավոր էր 65 ձայն։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներին վերջին պահին են հայտնել իրենց անելիքը։
Читать дальше...