Հրթիռակոծվել է Քաբուլի կենտրոնը
Այսօր հրթիռակոծվել է Քաբուլի կենտրոնը: Այդ թաղամասում են գտնվում կառավարական շենքերն ու օտարերկրյա դեսպանատները, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կենտրոնակայանը: Արձակված 12 հրթիռներից մի քանիսը պայթել են նախագահական նստավայրի մոտ, որտեղ նախագահ Աշրաֆ Ղանիի մասնակցությամբ նշվում էր մահմեդական Կուրբան բայրամի տոնը: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նաջիբ Դանիշն ասել է, թե Քաբուլում հարձակում իրականացրած բոլոր ահաբեկիչներն անվտանգության ուժերի կողմից սպանվել են, իսկ ոստիկանների շարքում երկու աշխատակից է վիրավորվել... Читать дальше...