Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող շուրջ 40-ամյա գիշատիչ բվեճը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճը հուլիսի 13-ին տեղափոխվել է ն Երևանի կենդանաբանական այգի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրել են, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար:
«Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրել... Читать дальше...