Թուրքիան պատասխանել է Թրամփի՝ Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող երկրներին ֆինանսական օգնությունից զրկելու սպառնալիքին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ սպառնալով ֆինանսական օգնությունից զրկել ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին կողմ քվեարկող երկրներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ազդել իրավիճակի վրա, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«ԱՄՆ-ն պետք է իմանա և սովորի, որ սպառնալիքներով չի կարող ստիպել իր ուզածով շարժվել բոլոր երկրներին: Երուսաղեմի հարցով դեկտեմբերի 21-ի քվեարկությունն այս առումով լավ հնարավարություն է, ինքնիշխան ու անկախ ոչ... Читать дальше...