Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀԱԺ Եվրոպայի հայկական ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին կոչ է արել խոշոր միջոցառում չանցկացնել Ադրբեջանում՝ հիշատակելով Մխիթարյանի մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակը

«Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» (EAFJD) բաց նամակ է գրել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ խիստ մտահոգություն հայտնելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որն ստիպված է եղել Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշում կայացնել:

EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետյանը կոչ է արել ՈւԵՖԱ-ին որևէ խոշոր իրադարձություն Ադրբեջանում անցկացնելու մասին որոշում չկայացնել, ինչպես օրինակ՝ Եվրո-2020-ի գալիք խաղերը՝ շեշտելով, որ այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն սպորտում:

««Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» խիստ մտահոգություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ «Արսենալի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղին՝ հաշվի առնելով Ադրբեջանում հակահայկական տրամադրությունների ծայրահեղ աստիճանը, որը խրախուսվում է Ադրբեջանի ներկայիս ռեժիմի կողմից:

Ցավալի է, որ ՈւԵՖԱ-ն որոշել է եզրափակիչ խաղն անցկացնել մի երկրում, որը մարդու իրավունքների խախտման հուսահատեցնող մակարդակ է գրանցել, որտեղ այլատյացության ահազանգող մակարդակը և հետևաբար բռնության հավանականությունը հայկական արմատներ ունեցող անձանց նկատմամբ այնքան մեծ է, որ ֆուտբոլիստը ստիպված է ընտրություն անել իր անվտանգության և աշխատանքի միջև», - ասվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus