Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ. Գոռ Աբրահամյան

ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.

«Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ փաստաբան Արամ Վարդևանյանի գեղեցիկ փաթեթավորված, բայց խիստ յուրովի մեկնաբանությունների.

Նախ՝ հստակ ներկայացրել ենք խնդրո առարկայի վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակը: Եթե ոմանք դա չեն ընկալում, նշում ենք վերստին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:

Նույն օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Չնայած այդ հանգամանքին, օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ԵՆԹԱԿԱ են:

Երկրորդ՝ եռաստիճան դատական համակարգի կողմից արդեն իսկ իրավական գնահատականի արժանացած խնդիրները դատավարական այս փուլում, սկզբունքորեն հակասելով արդեն իսկ իր կողմից կայացված մեկ այլ դատական ակտի տրամաբանությանը, Սահմանադրական դատարանի քննարկմանը ներկայացնելը կամայական վարքագիծ է, որն արտահայտվում է ապօրինի ու անհիմն դատական ակտով: Իսկ նման ակտը մրցակցային դատավարական այբուբենի կանոնով առնվազն ենթակա է բողոքարկման՝ ստորադաս դատարանին արդեն արդարադատություն իրականացնելուց չհրաժարվելու սահմանադրական պարտավորության կատարմանը վերադարձնելու լեգիտիմ պահանջով:

Նման վարքագիծը արհեստականորեն ձգձգում է գործով արդարադատության իրականցման գործընթացը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus