Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի. armtimes.com

Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Գլխավոր պատճառը հետեւյալն է. Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում: Հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»,- նշեց ԵՄ դեսպանը:

Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել՝ Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: «Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին կարող է մեզ վրա հույս դնել: Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ենք սկսել եւ կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել»,- ասաց Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան եւ քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: «Կարծում եմ՝ դատարանների նկատմամբ վստահության վերականգնմանը խոչընդոտող խնդիրները հենց սրանք են»,- նշեց ԵՄ դեսպանը:  

armtimes.com

The post Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի. armtimes.com appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus